emerald.
• , ի-ա, ո հլ. «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչագոյն» ՍԳր. որից զմրխտի ԱԲ. զմրխտեայ Պտմ. աղէքս. Տօնաև։
• = Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։
• Առաջին անգամ ԳԴ համեմատեց արս. zumurrud ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ կցում են ՆՀԲ, Lag. Arm. Stud.
• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ վրաց. ზურმუხვი զուրմուխտի և թուշ. ზურმუხტ զուրմուխտ «զմրուխտ»։